«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ո՞վ կպատկերացներ

Ո՞վ կպատկերացներ
12.12.2012 | 13:46

Երբ երեք տարի առաջ Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցության ուժերով ձևավորված փաստահավաք խումբը հետաքննություն էր արել ու պարզել, թե որ օլիգարխների թիկնազորերն են մասնակցել մարտի 1-ին ժողովրդի դեմ կազմակերպված ոճրագործությանը, հավանաբար, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ այդ ցուցակում ներգրավված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առանցքային ֆիգուր կդառնա 2013 թ. ՀՀ նախագահի ընտրություններում: Այնքան առանցքային, որ ողջ քաղաքական դաշտը, խոսքը մեկ արած, կսպասի նրա` Բրյուսել կատարած այցից հետո դարակազմիկ հայտարարությանը` ի՞նչ ձևաչափով է մասնակցելու նախագահի ընտրություններին։ Ոչ ոք չէր պատկերացնի նաև, որ քաղաքականությունից, ԱԺ պատգամավորի գործունեությունից մղոններով հեռու ԲՀԿ-ի նախագահը կարող է ճարպկորեն մանևրել և շունչը պահած վիճակում թողնել իր խոսքին սպասողներին: Իսկ մամուլը հեղեղված է նրա անձի շուրջ տարատեսակ գուշակություններով` մի կողմ թողած ԼՂ հարցի շուրջ զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունները, Եվրասիական միության գաղափարի շուրջ բանավեճերը: Նույնիսկ պատմության կեղծված դասագիրքը այդ աստիճանի աղմուկ չբարձրացրեց և չալեկոծեց հանրային ոլորտը: Երեք տարի առաջ ո՞վ նման բան կպատկերացներ։


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3730

Մեկնաբանություններ